Search
Close this search box.

Տարադրամի փոխարժեքն այսօր

Արտարժույթի հայաստանյան շուկայում նախորդ աշխատանքային օրվա համեմատ փոխարժեքների փոփոխություններ չեն եղել, ինչը պայմանավորված է եղել հանգստյան օրերին առուվաճառքի բացակայությամբ։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։

Հուլիսի 4-ի առավոտից հանրապետության առևտրային բանկերը ԱՄՆ դոլարը գնում են 401,18 դրամով, վաճառում՝ 410,88 դրամով։
Եվրոյի առքը կազմակերպվում է 414.09 դրամով, վաճառքը՝ 432,85 դրամ։
Ռուսական ռուբլին գնվում է 6,88 դրամով, վաճառվում՝ 7,98 դրամով։
Բրիտանական ֆունտի առքը 472,47 դրամ է, վաճառքը՝ 507.73 դրամ։