Search
Close this search box.

Վարակակիրների թիվն ավելանում է. կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում

Հայաստանում հուլիսի 4-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ վերջին մեկ շաբաթում կորոնավիրուսով գրանցվել է վարակվելու 174 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 423417-ի, տեղեկացնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Վերջին մեկ շաբաթում կատարվել է 4992 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3137453 է:

Փաստացի այս պահին բուժվում է 290 պացիենտ, ավելացել է 112-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 412817 անձ` վերջին մեկ շաբաթում՝ 62 անձ:

Մեկ շաբաթում կորոնավիրուսի հետևանքով մահ չի գրանցվել. մահացածների թիվը 8626 է: