Search
Close this search box.

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը գնաց Իրան

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը պաշտոնական այցով մեկնել է Իրան։ Այս մասին տեղեկացրել են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությանը։

Հաղորդման համաձայն՝ այցի ընթացքում նախատեսվում են Բայրամովի հանդիպումներն Իրանի պաշտոնական անձանց հետ։