Search
Close this search box.

Հուզումներ Ուզբեկստանում, զոհեր կան, արտակարգ դրություն է մտցվել

Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը կիրակի օրը Կարակալպակստանի շրջանի խորհրդարանի պատգամավորների և հանրապետության ակտիվիստների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ զոհեր կան քաղաքացիական անձանց և իրավապահների շրջանում, հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

«Հարձակումներ են եղել կառավարական շենքերի և պահպանվող օբյեկտների վրա, ցավոք սրտի, կան զոհեր խաղաղ բնակիչների և իրավապահների շրջանում»,- ասել է նա։

Ուզբեկստանի նախագահը չի հայտնել վիրավորների ու զոհերի թիվը։