Search
Close this search box.

Պեսկովը պատասխանել է հարցին՝ հնարավո՞ր է բոլորը բոլորի դեմ պատերազմ

Ռուսական կողմը հուսով է, որ արևմտյան երկրները «գոնե մասամբ» դեռևս ունեն քաղաքական կամք և բանականություն, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է բոլորը բոլորի դեմ պատերազմ։

«Այստեղ դուք ձգվում եք դեպի ապոկալիպսիս: Եկեք դեռ խոսենք ավելի կառուցողական բաների մասին: Հուսանք՝ ինչ-որ քաղաքական կամք և ինչ-որ քաղաքական միտք դեռ գոնե մասամբ մնացել է հավաքական Արևմուտքում»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդաշարի հաղորդավար Պավել Զարուբինի հարցին:

Պեսկովը նշել է, որ Ռուսաստանում քաղաքական միտքն ամբողջությամբ պահպանված է։

«Դա միանշանակ է, ես կասկած չունեմ»,- ընդգծել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։