Search
Close this search box.

Թուրքիան փորձարկել է նոր Bayraktar

Թուրքիան փորձարկել է նոր հարվածային անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) Bayraktar AKINCI, որը հաջողությամբ արձակել է լազերային ուղղորդմամբ հրթիռ, հայտնում է Anadolu-ն։

Փորձարկումների ընթացքում անօդաչու թռչող սարքը արձակել է LGK-82 լազերային հրթիռը, որը մշակել է ASELSAN ընկերությունը։

Bayraktar-ը 30 հազար ֆուտ բարձրությունից է արձակել թևավոր հրթիռը։

Ավիացիայի այս տեսակի վրա առաջին անգամ օգտագործվող զինամթերքը ճշգրիտ խոցել է պայմանական թիրախը։