Search
Close this search box.

2 հոգի առևանգել են կնոջը, տարել 3-րդի առանձնատուն, ծեծել և բռնաբարել

Էդվարդ Ք.-ն 2021 թվականի օգոստոսի 27-ին Ք․Վ.-ի կամքին հակառակ՝ բռնություն գործադրելով, նրան առևանգել և նստեցրել է տաքսի ավտոմեքենայի հետին նստատեղին, որից հետո Մարզպետ Մ.-ին և անչափահաս Վրույր Բ.-ին հրահանգել է նստել կնոջ աջ և ձախ կողմերում, որպեսզի վերջինս չկարողանա փախուստի դիմել և տեղափոխել է Վաչիկ Ա.-ին պատկանող առանձնատուն:

Գործը վարույթ է ընդունվել 2022 թվականի հունիսի 2-ին և մակագրվել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արամ Մարտիրոսյանին:

Վաչիկ Ա.-ն նույն օրը վերադարձել է իր առանձնատուն և տեսել, որ Էդվարդ Ք.-ն, Մարզպետ Մ.-ն, Վրույր Բ.-ն և Ք․Վ.-ն գտնվում են այնտեղ: Նշվում է, որ նախկինում Վաչիկ Ա.-ն ունեցել է անբարյացակամ վերաբերմունք Ք․Վ.-ի նկատմամբ, ինչի պատճառով բաժակով օղի է լցրել վերջինիս վրա և սեռական բնույթի հայհոյանքներ տվել:

Էդվարդ Ք.-ն Վաճիկ Ա․-ին հայտնել է, որ Ք․Վ.-ն անկախ իր կամքի պետք է սեքսուալ բնույթի գործողություններ կատարի իրենց հետ, որից հետո Էդվարդ Ք.-ն կնոջը տարել է ննջասենյակ, ձեռքերով նրա մարմնին գլխին հարվածներ հասցնելու միջոցով, վերջինիս պարտադրել է համաձայնվել սեքսուալ բնույթի գործողություններ կատարել իրենց հետ:

Այդ պահին ննջասենյակ է մտել նաև Վաչիկ Ա.-ն, որը ծոծրակից սեղմելու միջոցով՝ ուժեղ ցավ պատճառելով Ք․Վ.-ին, վերջինիս կամքին հակառակ սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել նրա հետ:

Կատարվածից հետո կինը Վաչիկ Ա.-ի առանձնատնից դիմել է փախուստի, բայց Էդվարդ Ք.-ն հետապնդել և աստիճանահարթակից քիչ հեռու հասել է նրան, ոտքով հարվածել մեջքին, վայր գցել, որից հետո միացել է Վաչիկ Ա.-ն ու ձեռքերով բազմաթիվ հարվածներ հասցրել կնոջ դեմքին: Կատարվածից չբավարարվելով՝ Էդվարդ Ք.-ն պարան է կապել Ք․Վ.-ի պարանոցին և վերջինիս տարել է անասնագոմ, որտեղ բռնություն գործադրելով սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել նրա հետ՝ միաժամանակ շարունակելով ձեռքով հարվածներ հասցնել: Հետո Էդվարդ Ք.-ն կնոջը պարանով քարշ տալով տարել է առանձնատուն, ստիպել, որ մերկանա և մերկ վիճակում նստեցրել իր կողքին, որի ընթացքում Վաչիկ Ա.-ն իրենցից փախուստի դիմելու պատճառով շարունակել է ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցնել Էդվարդ Ք.-ի և Մարզպետ Մ.-ի կողմից առևանգված Ք․Վ.-ի մարմնի տարբեր մասերին՝ վերջինիս պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք:

Էդվարդ Ք.-ին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (Ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը, որը չի առաջացրել սույն օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված հետևանքներ), 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3,5 կետով( Անձին դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, եթե դա չի առաջացրել սույն օրենսգրքի 112-րդ և 113-րդ հոդվածներով նախատեսված հետևանքները, և եթե բացակայում են սույն օրենսգրքի 309.1-ին հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները, որը կատարվել է անչափահասի կամ հանցավորից նյութական կամ այլ կախվածություն ունեցող անձի, ինչպես նաև առևանգված կամ որպես պատանդ վերցված անձի նկատմամբ, մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից), 131-րդ հոդվածի առաջին մասով (Խաբեության, վստահությունը չարաշահելու, բռնության կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով մարդուն գաղտնի կամ բացահայտ առևանգելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 218-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները), 138-րդ հոդածի 2-րդ մասի առաջին կետով (Բռնաբարությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից), 139-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին կետով (Սեքսուալ բնույթի, այդ թվում՝ համասեռական գործողությունները տուժողի կամքին հակառակ, վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ տուժողի անօգնական վիճակն օգտագործելով, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից):

Մարզպետ Մ.-ին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի առաջին մասով (Խաբեության, վստահությունը չարաշահելու, բռնության կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով մարդուն գաղտնի կամ բացահայտ առևանգելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 218-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները), 138-րդ հոդածի 2-րդ մասի առաջին կետով (Բռնաբարությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից), 243.1-րդ հոդվածի 2-րդ մասով (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը):

Վաչիկ Ա.-ին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3,5 կետով (Անձին դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, եթե դա չի առաջացրել սույն օրենսգրքի 112-րդ և 113-րդ հոդվածներով նախատեսված հետևանքները, և եթե բացակայում են սույն օրենսգրքի 309.1-ին հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները, որը կատարվել է անչափահասի կամ հանցավորից նյութական կամ այլ կախվածություն ունեցող անձի, ինչպես նաև առևանգված կամ որպես պատանդ վերցված անձի նկատմամբ, մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից), 131-րդ հոդվածի առաջին մասով (Խաբեության, վստահությունը չարաշահելու, բռնության կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով մարդուն գաղտնի կամ բացահայտ առևանգելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 218-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները), 139-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին կետով (Սեքսուալ բնույթի, այդ թվում՝ համասեռական գործողությունները տուժողի կամքին հակառակ, վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ տուժողի անօգնական վիճակն օգտագործելով, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից):

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: