Search
Close this search box.

Ապշեցուցիչ տեղեկություններ եմ ստանում․ Կարեն Հեքիմյան

Ապշեցուցիչ տեղեկություններ եմ ստանում Հայաստանի ամենաազդեցիկ և նույնքան հզոր, Արկադի Ռոտենբերգի անվան Պահպանողական կուսակցության լեգենդար առաջնորդ, «արտախորհրդարանական» եսիմինչի ծագող աստղ Հայրապետյան Միքայելի (այսուհետ՝ լեգենդար) վերաբերյալ:
Ուրեմն, CPC Armenia / Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին լեգենդարը հաշվետվություն է ներկայացրել:

Հաշվետվությունում վերջինս գրել է, որ Սյունիքի մարզի Բարձրավան գյուղում (լեգենդարի հայրենի գյուղն է) Պահպանողական կուսակցությունն իբր տարածքային ստորաբաժանում ունի: Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական տեղեկատվության, 2021թ ԱԺ ընտրություններում, Սյունիքի մարզի Բարձրավան գյուղն ընդգրկող թիվ 34/18 տեղամասում լեգենդարի առաջնորդած դաշինքը ստացել է 0 ձայն: Այսինքն, լեգենդարին դեմ են քվեարկել վերջինիս բազմաթիվ ազգականներն ու Պահպանողական կուսակցության Բարձրավանի «տարածքային ստորաբաժանման» անդամները:

Ի դեպ, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին լեգենդարը նաև մի շարք այլ՝ անչափ ուշագրավ տեղեկություններ է ներկայացրել: Դրանց վերաբերյալ՝ հաջորդիվ:
ՀԳ. Լեգենդարի մասին հետաքրքիր տեղեկություններն այնքան շատ են, որ իմ լավ բարեկամներից մեկն առաջարկեց գիրք գրել: Կարծում եմ, որ մի օր կգրենք: Պահը հասունանում է:

Իրավապաշտպան Կարեն Հեքիմյան