Search
Close this search box.

17 տարեկան, 2-րդ կուրսի ուսանող աղջիկը ո՞նց է նշանակվել Ավանի թաղապետի խորհրդական

17 տարեկան, 2-րդ կուրսի ուսանող աղջիկը ո՞նց է նշանակվել Ավանի թաղապետի խորհրդական,- ֆեյսբուքյան իր էջում գրում է լրագրող Ոսկան Սարգսյանը և շարունակում․

Սեպտեմբերի 15-ից որպես ՀՀ Գլխավոր դատախազ կպաշտոնավարի վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանը։ Վերջինիս կենսագրության մեջ կարդում եմ, որ ծնվել է 1986 թվականի փետրվարի 18-ին,2002 — 2006 թթ.–ին, սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում( բակալավրիատ),2003 թվականի սեպտեմբերից մինչեւ 2005 թվականի մայիսը աշխատել որպես Ավան համայնքի ղեկավարի խորհրդական։ Մի բան չեմ հասկանում, 17 տարեկան, ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի 2-րդ կուրսում առկա համակարգով սովորող աղջիկը ո՞նց է նշանակվել Ավանի թաղապետ Հարություն Մարգարյանի խորհրդական։
ԱԺ երեսփոխաններից ոչ մեկին այս հարցը չի հետաքրքրել, պարզ է,թե ինչու՞։