Search
Close this search box.

Արտակարգ դեպք՝ Երևանում. ոչ սթափ վիճակում գտնվող ՊՆ ծառայողը կոտրել է ԵՊՀ մուտքի դռան ապակին, վնասել սրճեփ սարքը

Ոստիկանության կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվել և այն ուղարկվել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանություն՝ Երևանի պետական համալսարանի անվտանգության աշխատակից Հայկ Կ.-ի հաղորդման հիման վրա։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վերջինս հունիսի 27-ին, ոստիկանության կենտրոնական բաժին ահազանզ է տվել և հայտնել, որ այդ օրը, ժամը 06։00-ի սահմաններում անհայտ անձը կոտրել է Ալեք Մանուկյան փողոցի 1 հասցեում գտնվող ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի մուտքի դռան ապակին։

Ոստիկանները պարզել են, որ նշված անձը Արմավիրի մարզի բնակիչ՝ 26-ամյա Արտաշես Մ-ն է, ով, գտնվելով ոչ սթափ վիճակում, կոտրել է ֆիզիկայի ֆակուլտետի մուտքի դռան ապակին, ինչպես նաև համալսարանի հարակից տարածքում գտնվող սրճեփ սարքի ապակին՝ պատճառելով նյութական վնաս։

Կարճ ժամանակում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները Արտաշես Մ-ին հայտնաբերել ու գույքը դիտավորյալ վնասելու կասկածանքով բերման են ենթարկել ոստիկանության Մարաշի բաժանմունք, որտեղ վերջինս հրաժարվել է բացատրություն տալուց։

Կայքի տեղեկություններով՝ Արտաշես Մ-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում։