Search
Close this search box.

ՖՈՏՈ․16 հարկանի շենքի պատուհանների տակ մոր և երկու անչափահաս երեխաների դիեր են հայտնաբերվել

Ռիա Նովոստիի հաղորդմամբ Վոլգոգրադում 16 հարկանի շենքի պատուհանների տակ մոր և երկու անչափահաս երեխաների դիեր են հայտնաբերվել։

Այդ ամենը տեղի է ունեցել ուշ գիշերին։ Քննչական կոմիտեն արդեն հարուցել է քրեական գործ՝ ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածով (երկու և ավելի անձանց սպանություն)։ Դեպքի վայրում են քննիչները։

Ողբերգության պատճառներն ու դրդապատճառները պարզվում են։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դեպքից քիչ առաջ 32-ամյա մի կին լուրջ ծեծկռտուք է սարքել ամուսնու հետ։