Search
Close this search box.

Կարմիր խաչն այցելել է Ադրբեջանում պահվող հայերին. մանրամասներ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակից այցելել են Ադրբեջանում պահվող հայերին: Այս մասին գրում է «Լուրերը»:

Հունիսին կայացած հերթական տեսակցության ընթացքում ԿԽՄԿ ներկայացուցիչները օգնել են գերեվարված անձանց նամակների, հեռախոսազանգերի և տեսաուղերձների միջոցով կապ հաստատել իրենց ընտանիքների հետ:

Տեղեկությունը «Լուրերին» փոխանցել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: