Search
Close this search box.

Սիրելի ծիրան արտադրողներ, եթե ձեր երկիրն էնքան ապաշնորհ է, որ գերի եք մնացել ձեր ապրանքի ձեռքը, ապա թքած ունեցեք փողոցային առևտրի բոլոր արգելանքների վրա

Սիրելի ծիրան արտադրողներ, եթե ձեր երկիրն էնքան ապաշնորհ է, որ գերի եք մնացել ձեր ապրանքի ձեռքը, ապա թքած ունեցեք փողոցային առևտրի բոլոր արգելանքների վրա և մեքենաներով կանգնեք երևանյան բոլոր բակերում, ուր խանութ, շուկաներում ծիրանը կրկնակի, երբեմն՝ եռակի գնով է վաճառվում։

Եթե պետությունը թողնում է, որ Հայաստանի միակ բրենդային պտուղը փչանա, ապա թող ոստիկան չկանգնեցնի այս մարդկանց գլխին։ Պետությունը ղոչաղ է իր իրավունքների հարցում՝ իր հարկն ու տուրքը մի օր ուշացնես, հարկադիրով կալանքի կվերցնի վերջին գրոշներդ, բա իր պարտականությունների մասին ինչո՞ւ չի հիշում։ Կառավարությունը պարտավոր էր ապահովագրել և սուբսիդավորել ձեր արտադրանքը ու հիմա, գար, ընկներ ձեր դռները ու տեր կանգներ ձեր բերքին։

Հալա-հալա, սոցիալական պետություն եմ է՜ ասել․․․․․․․․․․․

Վարդ Սիմոնյանի ֆեսբուքյան էջից