Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է ցլամարտի ժամանակ տրիբունան փլուզվում. կան զոհեր, վիրավորներ

Ավելի քան 300 մարդ է տուժել Կոլումբիայի Տոլիմա դեպարտամենտում ցլամարտի ժամանակ տրիբունայի փլուզումից հետո: Ինչպես գրում է ТАСС-ը՝ այդ մասին հայտնել է շրջանի առողջապահության վարչության ղեկավար Մարտա Պալասիոսը։

Նրա խոսքով, ողբերգության չորս զոհերի թվում կան երեք մեծահասակներ և մեկ 14 ամսական երեխա։ Դեպքի վայրում աշխատում են փրկարարները:

Այլ ԶԼՄ-ների տվյալներով՝ Էսպինալի քաղաքապետարանի հրապարակում հանդիսականներով տրիբունաների փլուզման հետեւանքով տուժածների թիվը կարող է հասնել 500 մարդու։

Միջադեպի հետևանքով հրապարակից կատաղած ցուլը փախել է, բնակավայրի փողոցներում խուճապ է առաջացել։
Corraleja-ն փողոցային ցլամարտ է Կոլումբիայում, որտեղ կենդանիներին սատկացնելն ապօրինի է: Խաղից հետո հոգնած կենդանիները դուրս են բերվում ասպարեզից և փոխարինվում ուրիշներով: Ընդ որում, հաճախակի են ցլամարտիկների մահվան դեպքերը։