Search
Close this search box.

Հինգ ադրբեջանցի վերելակում հային հարցրել են՝ չե՞ք վախենում․ ինչ է պատմում ադրբեջանցիների հետ նույն վերելակում հայտնված ԵՊՀ դասախոսը

Թեհրանի հյnւրանոցներից մեկում վերելակով իջնում եմ նախաճաշելու։ Ես եմ և ևս հինգ անծանnթ մարդ, լուռ իջնում ենք։ Մեկ էլ դիմացիս կանգնած փnղկապավորը ռուսերենով ասում է՝ «Չե՞ք վախենում, հինգ ադրբեջանցի ենք, իսկ Դուք միակ հայն եք այս վերելակում»։

Զարմացա, թե որտեղի՞ց է հասկացել, որ հայ եմ, բայց պատասխանեցի՝ «Ինչո՞ւ պետք է վախենամ»։ Դիմացինս քմծիծաղով՝ «Ադրբեջանի դեսպանատնից եմ, Ձեզ լավ ճանաչում եմ և կարդում Ձեր գրածները»։ Ոչ պակաս քմծիծաղով հակադարձում եմ՝ «Ձեր մասին գրածների՞ցս է երևում, որ վախենում եմ»։ Մի պահ պապանձվում է, չգիտե՝ ի՞նչ աuել։

Վերելակը հասնում է, դռները բացվում են, իջնում եմ։ Բայց դեռ մի բան կիսատ է կարծես։ Պտտվում եմ դեպի սրանք՝ «Եկե՛ք նախաճաշենք, հրավիրում եմ»։ Իրար խառնված, միանգամից մի քանիսը պատասխանում են՝ «Չէ՛, չէ՛»։ Այ, հիմա շր խկացնելու ժամանակն է՝ «Վախենո՞ւմ եք»։ Դասականը կաuեր՝ վարագույր, բայց այդ կոնկրետ պահին՝ փակվում են վերելակի դռները։

ԵՊՀ Իրանագիտության ամբիոն՝ Վարդան Ոսկանյան