Search
Close this search box.

Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. քաղաքացին շտապօգնության մեքենայում մահացել է

Այսօր՝ հունիսի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 00:40-ի սահմաններում Վարդենիս քաղաքի Չարենցի փողոցում բախվել են Վարդենիս քաղաքի բնակիչներ, 26-ամայ Արման Սերգոյանի վարած УАЗ մակնիշի և 37-ամյա Անտոն Հովհաննիսյանի վարած ВАЗ 21099 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ВАЗ 210 99–ի ուղևոր, Երևանի բնակիչ, 41-ամյա Վահե Ներսիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վարդենիս» բժշկական կենտրոն, իսկ ժամեր անց հիվանդանոց է դիմել Ա. Հովհաննիսյանը:

Կայքի տեղեկություններով առավոտյան ժամը 07:30-ին «Վարդենիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Վարդենիսի բաժին հայտնել են, որ ժամը 05:00 –ի սահմաններում շտապօգնության ավտմեքենայով Վ. Նեսրսիսյանը Երևանի հիվանդանոցներից մեկը տեղափոխվելու ճանապարհին մահացել է: