Search
Close this search box.

ՖՈՏՈ. Հաղորդագրություն Արցախից

Հունիսի 26-ին ժամը 07:40-ին ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի ՈՒլուբաբյան փողոցում տեղի է ունեցել վրաերթ:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 07:30-ի սահմաններում, մայրաքաղաքի բնակիչ Ս.Վ-ն (ծնված 1991թ.) վարելով «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան, ՈՒլուբաբյան փողոցի թիվ 70 հասցեի դիմացի ճանապարհահատվածում` վրաերթի է ենթարկել նույն փողոցի 60-ամյա բնակչուհի Լ. Գ.-ին, ով տեղում մահացել է:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն:

Արցախի ոստիկանություն