Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվայում հարյուրավոր մարդիկ վերջին հրաժեշտն են տալիս Յուրի Շատունովին

Երգիչ Յուրի Շատունովին վերջին հրաժեշտի արարողությունը սկսվել է կիրակի առավոտյան Մոսկվայի Տրոեկուրովսկի գերեզմանատանը, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ի թղթակիցը։

Հարյուրավոր մարդիկ եկել են հարգելու Շատունովի հիշատակը, շատերը եկել են սպիտակ վարդերի ծաղկեփնջերով։ Սգո սրահը լցված է սպիտակ վարդերով, արարողությանը հերթապահում են շտապօգնության մեքենաները։ Միջոցառմանը ներկա են երկրպագուներ և գործընկերներ։

48-ամյա երգչիչը մահացել է հունիսի 23-ին սրտի ինֆարկտից։