Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կիևը հրթիռակոծվել է․ տուժածների մասին տեղեկություն դեռ չի հաղորդվում

Առավոտյան պայթյուններ են լսվել Կիևի Շևչենկովսկի շրջանում։ Կիևի քաղաքապետ Կլիչկոն լրագրղների հետ զրույցում ասել է, որ 14 հրթիռային հարված է եղել։ Պատգամավոր Գոնչարենկոն նույնպես հայտնել է, որ ռուսական զինված ուժերը 14 հրթիռ են արձակել Կիևի և տարածաշրջանի ուղղությամբ։

Հրթիռը դիպել է Լուկյանովկայի ինը հարկանի շենքի տանիքին, ինչի հետևանքով մի քանի հարկ փլուզվել է։ Տուժածների մասին դեռևս չի հաղորդվում։
Նշվում է, որ Կիևի մարզում հակաօդային պաշտպանությունը մեկ հրթիռ է խոցել։