Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Միրզոյանը չարձագանքեց Լավրովի հայտարարություններին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չպատասխանեց լրագրողներին, ովքեր խնդրում էին մեկնաբանել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, այն մասին, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրել է իր գործունեությունը ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախաձեռնությամբ։

«Հայտարարություն կլինի»,-ասաց Միրզոյանը՝ հրաժարվել հարցազրույց տալ։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ չի քննարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը։

«ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրել է իր գործունեությունը ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախաձեռնությամբ»,- հիշեցրել է նա։

Ըստ Ռուսաստանի արտգործնախարարի՝ քննարկվել են հետկոնֆլիկտային կարգավորման գործընթացները, դրա հիմքում երեք եռակողմ հայտարարություններն են:

Այս մասին գրում են ադրբեջանական լրատվականները: