Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խոշոր անտառային հրդեհներ Թուրքիայում . Էրդողանը դիմում է օգնության

Հրդեհը բռնկվել է կղզու այդ հատվածում գտնվող գյուղատնտեսական մեքենաներից մեկում կարճ միացման արդյունքում, որը գտնվում է Ֆլամոդի գյուղի և միջնադարյան Կանտարա ամրոցի մոտ։ Երկու բանվորները ձեր-բակալվել են անփութության մեղադրանքով։

Հրշեջները հրդեհի վայր են ժամանել հրդեհից կես ժամ անց, սակայն ուժեղ քամու պատճառով չեն կարողացել կրակը հսկողության տակ առնել, ինչը նպաստել է կր-ակի արագ տարածմանը նոր տարածքներում։

Հրդեհի վտանգի պատճառով հարակից գյուղերի բնակիչները տար-հանվել են։ Հր-դեհի հետևանքով տուժել է չորս մարդ, այդ թվում՝ մեկ հր-շեջ։ Նրանք բոլորը հոսպիտալացվել են։

«Սա աղետ է, և երկար ժամանակ կպահանջվի, մինչև մենք կարողանանք գնահատել հրդեհի պատճառած վն-ասը և սկսենք պլանավորել հաջորդ քայլերը», – ասել է Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության վարչապետ Ունալ Յուստելը։