Search
Close this search box.

ՀՐԱՏԱՊ. Քիչ առաջ պայթյուն է տեղի ունեցել Գլինկայի փողոցում

Այսօր երևանյան ավտոտեխսպասարման կետերից մեկում ավտոմեքենայի պայթյուն է գրանցվել, որի հետևանքով կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ժամը 14:17-ին ահազանգ է ստացել, որ Գլինկայի փողոցի թիվ 3 հասցեում՝ ավտոտեխսպասարկման կետում, տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն, կան տուժածներ»,–ասված է հաղորդագրության մեջ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։