Search
Close this search box.

Մոսկվան կոնկրետ առաջարկներ ունի Բաքվին և Երևանին . ինչ է ասում Լավրովը Բաքվից

Մոսկվան պատրաստ է աջակցել Բաքվի և Երևանի աշխատանքին սահմանների բացման ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Ռուսաստանը պատրաստ է խորհրդատվական ծառայություններ մատուցել երկու հանձնաժողովներին, որոնք ստեղծվել են Ադրբեջանի և Հայաստանի կողմից սահմանների սահմանազատման և սահմանագծման համար: Այս հարցում կա կոնկրետ առաջարկ»,- ասել է Լավրովը։
Նա նաև նշել է, որ հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ խումբը որոշակի առաջընթաց է գրանցել, Մոսկվան հայկական կողմի հետ քննարկում է համաձայնեցման ենթակա հարցեր։

«Ինձ թվում է, որ մենք ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպես կարելի է ամենահարմարավետ ճանապարհով լուծել ավտոմեքենաների երթևեկությունը կազմակերպելու խնդիրը, որպեսզի արհեստական խոչընդոտներ չստեղծվեն», – ասել է նա։
Հիշեցնենք, որ մայիսի 24-ին սահմանին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հանդիպումը։ Սա Գրիգորյանի և Մուստաֆաևի առաջին բանակցություններն էին սահմանազատման և սահմանների անվտանգության հարցերով հանձնաժողովների աշխատանքի շրջանակներում։