Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուժեղ քամի Երեւանում. վնասվել են շինությունների տանիքներ եւ ծառեր

Երեւանում ուժեղ քամու հետեւանքով այսօր՝ հունիսի 23-ին, վնասվել են շինությունների տանիքներ եւ ծառեր։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Ժամը 19։44-ից սկսած Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ քամու հետեւանքով Երեւանի Աջափնյակ, Էրեբունի եւ Կենտրոն վարչական շրջաններում վնասվել են շինությունների տանիքներ եւ ծառեր:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ: