Search
Close this search box.

Ի՞նչ է պատահել Տիգրան Հեքեքյանի հետ

Ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Դեպքը տեղի է ունեցել երեկ Ժամը 14։00-ի սահմաններում Մոսկովյան և Տերյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ՝ 52-ամյա Սամվել Բեկջանյանի վարած Ժոնգ Տոնգ ավտոբուսն ու 63-ամյա Տիգրան Հեքեքյանի վարած Toyota մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Toyota-ի վարորդ Տ. Հեքեքյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված Տ. Հեքեքյանը սիրված մտավորական, «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիա» ԲՀԿ նախագահն է, իսկ ավտոբուսը պատկանում է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին։