Search
Close this search box.

Ովքեր են եղել այսօր ողբերգական վրաերթի հետևանքով մահացածները. մանրամասներ

Ինչպես արդեն հայտնել էինք` հունիսի 22-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Shamshyan.com-ը նոր մանրամասներ է հաղորդում դեպքի մասին: Գիշերը ժամը 02։10-ի սահմաններում Գավառ քաղաքի բնակիչ՝ 29-ամյա Թորգոմ Ներսիսյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել Սևանի ճահճացած ջրի մեջ։

Դժվարությամբ կատարելով որոնողական աշխատանքներ, այնտեղից դուրս են բերել Թորգոմ Ներսիսյանի և ուղևոր՝ Գավառ քաղաքի բնակիչ, 35-ամյա Գրիշա Հարությունյանի դիերը։

Մեքենան քաղաքացիների օգնությամբ վերամբարձ կռունկով դուրս է բերվել ճահճից և տեղափոխվել ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։