Search
Close this search box.

ՖՈՏՈ. Երկրաշարժի զոհերի թիվն անցավ 250-ը

Աֆղանստանի Պակտիկա նահանգում երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 255, վիրավորվել՝ 155 մարդ, հայտնում է Bakhtar լրատվական գործակալությունը։
Ավելի վաղ Կարմիր մահիկի հարավ-արևմտյան գոտու ղեկավար Էլիաս Նասերին հայտնել էր Պակտիկա և Խոստ նահանգներում առնվազն 120 մարդու մահվան մասին։

Շտապ օգնություն չցուցաբերելու դեպքում զոհերի թիվը կարող է աճել։

Աֆղանստանում 6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել տեղական ժամանակով 20:54-ին (Երևանի ժամանակով` 00:54-ին):
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Խոստ քաղաքից 44 կիլոմետր հարավ-արևմուտք, որտեղ ապրում է ավելի քան 96 000 մարդ։

Երկրաշարժի էպոկենտրոնը գտնվել է մոտ 51 կիլոմետր խորության վրա։