Search
Close this search box.

Սևան-Գավառ ավտոճանապարհին մեքենան ընկել է ճահիճը. վարորդը և ուղևորը մահացել են

Սևան-Գավառ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 2 մարդ մահացել է։
Ինչպես հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգը ստացվել է հունիսի 22-ին, ժամը 02։11-ին։ Տեղեկացրել են, որ Սևան-Գավառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ճահճում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի մոտ 2-րդ կմ-ին «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կոտրել երկաթյա արգելապատնեշը և շրջվել ճահճացած ջրի մեջ:

Ջրափրկարարները ճահճից դուրս են բերել վարորդի և ուղևորի դիերը, այնուհետև հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել ավտոմեքենան: