Search
Close this search box.

Նոր Նորք վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Արմեն Մհերյանը նշանակվել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար: Տեղեկությունը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հաստատեց նորանշանակ ղեկավար Արմեն Մհերյանը:

«Այո, այսօր Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի որոշմամբ նշանակվել եմ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում»,- ասաց նա:

Արմեն Մհերյանը նախկինում աշխատել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեում:

Հիշեցնենք՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարն էր Սուրեն Ղամբարյանը, որը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ հայտնելով լիազորությունները դադարեցնելու մասին: