Search
Close this search box.

Տիգրան Արզաքանցյանի կինը փոխել է ազգանունը. նա «պատրաստվում է» ընտրություններին

«Ուժը հայրենյաց» կուսակցության հիմնադիր Տիգրան Արզաքանցյանի կինը` Նատալյա Ռոտենբերգը, որը վերջերս հայտարարել է, որ Երևանի քաղաքապետ դառնալու մտադրություն ունի, կարծես թե սկսել է ընտրություններին պատրաստվել։ Ռոտենբերգը շրջել է Երևանի մետրոպոլիտենով։

«Երևանը մի քաղաք է, որն աճում ու զարգանում է արագ տեմպերով, և որքան արագ է այն զարգանում, այնքան արագ էլ առաջանում են որոշ խնդիրներ, որոնք անմիջականորեն ազդում են մեր ներկայի ու ապագայի վրա»,–գրել է Ռոտենբերգը` իր ինստագրամյան էջում հրապարակած լուսանկարներին կից։

Նա նշել է, թե պետք է իմանալ քաղաքի յուրաքանչյուր անկյուն, որպեսզի կարողանաք հասկանալ, թե որն է խնդիրը և ինչ է պետք անել այն ավելի լավը դարձնելու համար։
«Սկսել ենք մետրոպոլիտենից և գնում ենք առաջ»,–գրել է Ռոտենբերգը։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` «Ուժը հայրենյաց» կուսակցության հիմնադիր Տիգրան Արզաքանցյանի կինը` Նատալյա Ռոտենբերգը, որը 2022թ–ի ունվարի 18–ին ստացել է Հայաստանի անձնագիր, հայկական հայկական քաղաքացիություն ստանալու ժամանակ վերցրել է ամուսնու ազգանունը` դառնալով Նատալյա Արզաքանցյան։