Search
Close this search box.

ԱԺ նախագահը` Վանեցյանի հրաժարականի դիմումի մասին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ԱԺ պատգամավոր Արթուր Վանեցյանի հրաժարականի դիմումի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել։
Վանեցյանն այսօր հայտնել էր, որ վայր է դնում պատգամավորական մանդատը, և այսպիսով դադարում է գոյություն ունենալ ՀՀԿ-ի հետ ձևավորած «Պատիվ ունեմ» դաշինքը։

ԱԺ նախագահը հիշեցրել է, թե ինչ ընթացակարգով է հրաժարականը համարվում ընդունված։

««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ։ Եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում և հրապարակում է ԱԺ նախագահը»,–ասված է Սիմոնյանի հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված: