Search
Close this search box.

Սաղաթելյանը` Արթուր Վանեցյանի՝ մանդատը վայր դնելու որոշման մասին

ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը, անդրադառնալով Արթուր Վանեցյանի՝ մանդատը վայր դնելու որոշմանը, «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց. «Մենք միասին ճանապարհ ենք անցել, գնահատում և արժևորում ենք այդ անցած ճանապարհը, բայց յուրաքանչյուրն ինքն է որոշում իր քաղաքական գիծը, մենք մի նպատակ ունենք և ամեն մեկս ունի այդ նպատակին հասնելու ճանապարհային իր քարտեզը»:

Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ «Հայաստան» խմբակցությունը մանդատներ դնելու հարց չի քննարկում. ««Դիմադրության» շարժումը իր հայտարարած ծրագրով, փողոցային պայքարը շարունակելու է»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ դիմում է ներկայացրել պատգամավորական մանդատը վայր դնելու վերաբերյալ, դադարեցվում է նաև ՀՀԿ-ի հետ մեր ձևավորած «Պատիվ ունեմ» դաշինքի գործունեությունը: