Search
Close this search box.

Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամը հրաժարվեց մանդատից, ցուցակի հաջորդ անդամն էլ որոշել է չվերցնել մանդատը

Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Եղիազարյանը դիմում է ներկայացրել ավագանու անդամի իր լիազորությունները դադարեցնելու մասին: Այս մասին այսօր՝ հունիսի 21-ին Երեւանի ավագանու նիստի սկզբում հայտարարեց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Նա նշեց, որ ԿԸՀ հունիսի 6-ի արձանագրության համաձայն, նրա մանդատը տրվել է «Իմ քայլի» ցուցակի հաջորդ թեկնածուին՝ Ակսել Թեւոսյանին:

Ակսել Թեւսյանն իր հերթին դիմում է ներկայացրել ավագանու անդամի իր լիազորությունները դադարեցնելու մասին:

Քաղաքապետը նաեւ տեղեկացրեց, որ նիստի օրակարգից հանել է Մամիկոնյանց փողոցի 62 շենքի, 141 բնակարանն անհատույց օտարելու մասին հարցը և ևս մեկ նախագիծ, որով փոփոխվելու էր հողամասի նպատակային նշանակությունը:

Հիշեցնենք, որ Գայանե Եղիազարյանը ԱԺ պատգամավոր է դարձել՝ փոխարինելով այնտեղ Անուշ Բեղլոյանին: