Search
Close this search box.

Ով է ձայնագրել տվել Ջանգիրյանին

Լրագրող Ռուզան Խաչատրյանը գրում է․

Չնայած որ Վարդազարյանի կողմից խոսողը ձայնագրության մեջ որևէ ոչ կոռեկտ բան չի ասում, ու դա կարող է վկայել, որ ինքը առնվազն տեղյակ է եղել զրույցը ձայնագրելու մասին, բա՛յց: Մի հետին մտքով էլ մտածում եմ՝ կարո՞ղ է Նիկոլն է ձայնագրել տվել Ջհանգիրյանին, որ վրան կոմպրոմատ ունենա…Չնայած, ով էլ ձայնագրած լինի, Ջհանգիրյանը խայտառակ եղավ:

Բայց խայտառակ եղա՞վ որ. սե՞նց «անմեղ» բաներ է արել: Ինձ նման «ծեր առնետները» նրան գիտեն ԿԸՀ-ից էլ, իր հայհոյած նախագահին առընթեր սահմանադրության փոփոխությունների հանձնաժողովից էլ, նույն նախագահի վրա քշած հոկտեմբերի 27-ի գործով նախաքննական մարմնից էլ, Եվրադատարանում փջված իր սարքած զինգործից էլ, ԼՏՊ-ի «հեղափոխության» փորձից էլ…

Մի խոսքով՝ Վազգեն Սարգսյանի հայրենակցից մինչև Խաչատուր Սուքիասյանի խնամի: Ո՛չ քաղաքական պատվերն ա նորություն, ո՛չ էլ քֆուրները: Նորություն, ես օրինակ, կարող եմ ասել՝ լավ սուրճ է եփում: