Search
Close this search box.

«Ինտերը» պայմանագիր կնքեց Հենրիխ Մխիթարյանի հետ

Միլանի «Ինտերի» մարզական տնօրեն Ջուզեպպե Մարոտան ասել է, որ ակումբը պայմանագիր է կնքել հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի և դարպասապահ Անդրե Օնանայի հետ, ովքեր հասանելի են եղել անվճար գործակալության միջոցով։

«Կարող եմ հաստատել, որ մենք պայմանագիր ենք կնքել երկու ազատ գործակալների՝ Անդրե Օնանայի և Հենրիխ Մխիթարյանի հետ»,- ասել է Մարոտտան Calciomercato-ի իտալական հրատարակությանը տված հարցազրույցում։

Ավելի վաղ Հենրիխ Մխիթարյանը հրաժարվել էր երկարաձգել պայմանագիրը «Ռոմայի» հետ, քանի որ «Ինտերը» նրան ավելի շահավետ պայմաններ էր առաջարկում։ Ինչ վերաբերում է Օնանային, ապա կամերունցին վաղուց էր ցանկանում հեռանալ «Այաքսից» և առաջխաղացում ստանալ: