Search
Close this search box.

ՖՈՏՈ. Խոշոր ավտովթար՝ Երևանում. Կենդանաբանական այգու հարևանությամբ բախվել են Volkswagen Tuareg-ը, BMW-ն ու թիվ 35 համարի ավտոբուսը, կան վիրավորներ

Այսօր՝ հունիսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ կենդանաբանական այգու հարևանությամբ, բախվել են 22-ամյա Խորեն Հարությունյանի վարած Volkswagen Tuareg մակնիշի 44 ՍՍ 484 համարանիշի, 21-ամյա Տիգրան Հովհաննիսյանի վարած BMW 528 մակնիշի 88 PP 01 համարանիշի և 49-ամյա Սերոբ Մանուկյանի վարած թիվ 35 երթուղին սպասարկող ավտոբուսը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Վթարի փաստով Հ. Ստեփանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Պարեկային ծառայությունը պարզում է վիրավորների ինքնությունը։