Search
Close this search box.

Սպանվածը Ապարանի բնակիչ է՝ 24 ամյա Համիկ Միքայելյանն է, իսկ վիրավորներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է․ նոր մանրամասներ Ապարանում հնչած կրակոցներից

Ապարանում սպանված Հմայակ Միքայելյանը ՊՆ զորամասերից մեկի զինծառայող էր։ Այս մասին հայտնում է irakanum.am-ը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ կրակոցներ և սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Ժամը 20:30-ի սահմաններում, «Ապարան» բժշկական կենտրոնից ոստիկանության Ապարանի բաժին ահազանգ է ստացվել, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, այդ թվում՝ հրազենային, իրենց մոտ են տեղափոխվել 7 քաղաքացի։ Այս պահին տեղեկությունների համաձայն նրանցից երկուսը մահացել են։

Վիրավորներից մեկն էլ ՀՀ ԱԱԾ ՍԶ աշխատակից է: