Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ցավոք, քիչ հայ հասցրեցինք սպանել․ ադրբեջանցիները Փարիզում հակահայ ֆիլմի ցուցադրույուն են կազմակերպել. տեղի հայերը փորձել են խոչընդոտել

Նվիրվում է հայ քաղաքական իսթեբլիշմենթին
Փարիզում ադրբեջանական մշակութային կենտրոնը հունիսի 16-ին կազմակերպել էր «Ճանապարհ դեպի Ղարաբաղ» հակահայ մի ֆիլմի ցուցադրություն։
Թե քոչվորներն ի՞նչ կապ ունեն մշակույթի հետ՝ դա մի այլ թեմա է։
Ու այս նողկալի ֆիլմը, որը «ադրբեջանական Շուշին հայերից ազատագրելու» մասին էր, նկարահանել է ֆրանսիական ЕRE TV-ն՝ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանության հովանավորությամբ։

Եթե շատ կարճ՝ ֆիլմը 44-օրյա պատերազմում ադրբեջանական ռազմական հանցագործությունների գովազդն ու փառաբանումն է։
Փարիզում ՀՅԴ Նոր Սերունդ կազմակերպության երիտասարդները փորձեցին մուտք գործել քոչվորների մշակութային կենտրոն եւ խանգարել ֆիլմի ցուցադրությանը, սակայն չստացվեց, իսկ քոչվորների մշակութային կենտրոնի աշխատակից կինը հարկ համարեց պարզաբանել՝ «Մենք ամեն ինչ ճիշտ ենք արել։ Շատ ճիշտ։ Ցավոք, քիչ հայ հասցրեցինք սպանել»։

Ու մինչ թուրքը շարունակում է ամեն օր հայ զինվոր սպանել եւ եվրոպական կառույցները ողողել ֆեյք լուրերով ու ֆեյք ֆիլմերով՝ ահա էս կերպ նաեւ ջնջելով Արցախն ու Արցախի մշակութային ժառանգությունը, հայաստանյան քաղաքական իսթեբլիշմենթը շարունակում է «թիթեռ» նկարել։
Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից