Search
Close this search box.

«Գիշերը Վարդենիսի ուղղությամբ լարված է եղել»

«Հանուն հայ զինվորի» ՀԿ ղեկավար Դավիթ Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ընկերներ, տեղեկությունները, որ գիշերը Վարդենիսի ուղղությամբ լարված է եղել, ճիշտ են, սահմանային գծի կոնկրետ հատվածում ընթացել է փոխհրաձգություն։ Վերջին ունեցած տվյալներով այժմ վիճակը նորմալ է, լուրջ միջադեպեր գիշերվանից հետո չեն եղել։ Իսկ զոհի կամ վիրավորի մասին ինֆոն ճիշտ կլինի, ՊՆ-ն տա։

ՀԳ. Երբ ասվում է «Վարդենիսի ուղղությամբ» պետք չէ հասկանալ միայն Վարդենիս քաղաքը, այլ պետք է հասկանալ պաշտպանական ուղղության-պաշտպանության թեւ իմաստով»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ ըստ մամուլի հաղորդագրությունների՝ հայկական կողմն ունի մեկ զոհ և մեկ վիրավոր: