Search
Close this search box.

ՖՈՏՈ․ «Ինչո՞ւ են քառատել մարդուն». Օհան Դուրյանի արձանի նախագիծն ուղարկվել է ավագանու հաստատմանը

Անկախ ավագանու անդամն իր ֆեյսբուքյան էջում վրդովմունք է հայտնել, որ նման հարցը հրատապ կարգով հաստատման է ուղարկվել, չնայած, որ մաեստրոյի 100-ամյակի մասին հայտնի էր վաղուց։

Կառավարությունը հայ մեծանուն դիրիժոր Օհան Դուրյանի հուշարձանը Օպերայի և բալետի թատրոնի հարակից տարածքում տեղադրելու նախագիծն ուղարկել է Երևանի ավագանուն` հրատապ կարգով հաստատելու համար։ Տեղեկությունը հայտնում է ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը։
«Թեպետ վաղուց հայտնի էր, որ Մաեստրոյի 100-ամյակն է այս տարի, սակայն կառավարությունից հրատապ կարգով են ուղարկել ավագանու հաստատմանը: Ուստի ստացել ենք նախօրեին՝ արագ կարգով հարցը հանձնաժողովում քննարկելու: Մեռա ասելով, որ նման նախագծեր «հրատապ» կարգով, վերջին պահին օրակարգ ներառել չի կարելի: Լսող չկա»,- գրել է ավագանու անկուսակցական անդամը:

Նա հայտնել է` նախագիծը քվեարկության կդրվի հունիսի 21-ին կայանալիք նիստում:
Նշենք, որ գրառման տակ սոցցանցի օտատերերը բազմաթիվ մեկնաբանություններ են թողել, որոնք գրեթե բոլորը բացասական բնույթի են։
««Երևանի քանդակագործն էլ է վռազել, արհեստանոցում ինչ մարմնի մաս կար, կպցրել ու ուղարկել է», «Քանդակագործը հանիբալիզմի հակումներ ունի երևի։ Խի՞ ա սենց մասնատել», «Ինչ լավ է, որ Դուրյանը սա չի տեսնի», «Սիրուն չի», «Ինչո՞ւ են քառատել մարդուն», «Միտքը լավն է` քանդակը անել «Մաեստրոն դիրիժորությամբ զբաղվելու ընթացքում» ձևով, բայց կատարումը կատաստրոֆիկ անհաջող է։ Շտկել է պետք, վերանայել քանդակի ձևը»»,- գրել են նրանք։