Search
Close this search box.

Ովքեր են ներկա եղել ոստիկանապետի ծննդյան օրը

Hraparak.am-ը գրում է. Հունիսի 15-ին ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի ծննդյան տարեդարձն է եղել, սակայն ոստիկանապետն իր ծննդյան օրը որոշել է նշել երեկ՝ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանային համալիրում:

Մեզ պատմեցին, որ ծննդյան խնջույքին ներկա են եղել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը, պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, Հայկ Սարգսյանն իր կնոջ հետ:

Մեր տեղեկություններով՝ տարեդարձին հատուկ պատվերով հանդես են եկել երգիչ Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանը: