Search
Close this search box.

Հորդորում ենք պահպանել քարտային գործարքների անվտանգության կանոնները․ «Ամերիաբանկի» զգուշացումը՝ հաճախորդներին

«Ամերիաբանկը» հայտնում է․

«Սիրելիˊ հաճախորդներ,

Հոգ տանելով ձեր քարտային գործարքների ապահովության մասին` ևս մեկ անգամ հորդորում ենք պահպանել քարտային գործարքների անվտանգության կանոնները:

Առցանց գնումներ, վճարումներ և դրամային փոխանցումներ կատարելիս հետևեˊք անվտանգության կանոններին:

Միˊ տրամադրեք ձեր քարտի տվյալները (քարտի համարը, վավերականության ժամկետը, CVV կոդը) որևէ երրորդ կողմի:

Միˊ մուտքագրեք վերոնշյալ տեղեկատվությունը չպաշտպանված կայքերում։

Միˊ կատարեք փոխանցումներ անծանոթ անձանց, որոնք ձեզ հետ կապ են հաստատում սոցիալական ցանցերի կամ այլ կայքերի միջոցով:

Միˊ մասնակցեք կեղծ խաղարկությունների:

Միˊ օգտվեք այն կայքերից, որտեղ տեսնում ես «your connection is not secure» գրությունը:

Ի դեպ, քարտային զեղծարարություններից խուսափելու համար կարող եք օգտվել «Քարտերի ապահովագրություն» ծառայությունից»: