Search
Close this search box.

Ի՞նչ է կատարվում այսօր գյուղմթերքի շուկայում․ ծիրանի գինը ստորաբար դարձրեցին շան մսի գին

Հայակական գյուղմթերքի շուկայի ու արտահանման մասին կարելի է մեկ բառով բնութագրել` պոռնո։
Այն որ մեր երկրից, կարելի է ասել, ոչ թե արտահանում է կատարվում այլ արտահանման իմիտացիա , ճոռոմ խոսքեր ու ոչ մի նորմալ արդյունք , դրա մասին վաղուց եմ խոսել ու խոսել եմ բազմիցս։

Ի՞նչ է կատարվում այսօր գյուղմթերքի շուկայում։ Մինչև հիմա ՀՀ֊ում չեն ձևավորվել համապատասխան կառույցներ, որոնք կփորձեն որոշակիություն մտցնել այս ոլորտում։

Օրինակի համար, եթե դու որոշում ես ծիրան արտահանել Օմանի հանրապետություն , իսկ այդ գործընթացը կարճատև չէ , բանակցություններ , նմուշ բերքից , արտահանման պայմաններ և ԳԻՆ։ Իսկ ՀՀ֊ում դու երբեք չես կարող նախապես գին որոշել , ախպեր չես կարող։ Դու չգիտես թե մի ապուշ դալալ ոնց կարող է ամբողջ գնային համակարգը վարի տալ ու դու արդեն օրինակ Օմանի թրեյդերի առջև անլուրջ մարդու տպավորություն ես թողնում և նա չի շարունակում բանակցությունները։

Այս տարի ծիրանի շուկայում տեղի ունեցավ վատագույնը. Որոշ դալալներ գյուղացու հետ ծիրանի գնման պայմանավորվածություն ձեռք բերեցին , խեղճ այգետերերը քաղեցին, թողեցին գետնին , որպեսզի դալալ կոչվածները գան սորտավորեն տանեն , նրանք չեկան։
Գյուղացին մնաց փչացող բերքի հետ մեն մենակ։ Եկան ուրիշները և առաջարկեցին` կամ էս ապրանքը տանում են 250֊300 դրամով կամ թողնում են փչանա։

Այսպես ամբողջ երկում ծիրանի գինը արհեստականորեն , ես կասեի ստորաբար դարձրեցին շան մսի գին։
Ու վատն այն է , որ այս տարի Ուզբեկստանում ծիրան շատ քիչ կար, հնարավոր էր բարձր գնով տանել որից կօգտվեին թե’ գյուղացիները , թե դալալները, բայց չէէէ , արագությունը արդեն փշրեց մի քանի գյուղերի գյուղացիների հույսերը` Արմաշի, Սուրենավանի ժողովուրդը կոնկրետ անելանելի վիճակի մեջ են։ Հուսով եմ գները կկարգավորվի շուտով։
Լարսի խնդիրն էլ , ասեմ , մասամբ լուծված է, չեմ կարող մանրամասնել ոնց , բայց հնարավոր է արտահանումը

Գյուղատնտես Հարություն Մնացականյանի ֆեյսբուքյան էջից