Search
Close this search box.

Ադրբեջանն ու Թուրքիան պատրաստ են միաժամանակ կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ և բացել իրենց սահմանները․ Հաջիև

Ադրբեջանն ու Թուրքիան ստեղծում են «Կովկասի նոր աշխարհագրություն»։ Այս մասին թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, գրում է Minval-ը։

«Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանին են փոխանցում իրենց խաղաղասիրական դիրքորոշումը։ Երկու երկրները պատրաստ են միաժամանակ կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ և բացել իրենց սահմանները։ Ադրբեջանը կշարունակի իր պայքարը։ Եղբայրական Թուրքիայի հետ մենք ստեղծում ենք «Կովկասի նոր աշխարհագրություն»»,- ասել է Հաջիևը։