Search
Close this search box.

Աննա Հակոբյանը շրջում է 4 թիկնապահով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, այսօր մասնակցում էր ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանի հրաժեշտի արարողությանը: ArmLur.am-ի տեսախցիկը ֆիքսել է, որ Աննա Հակոբյանին այսօր ուղեկցում էին անվտանգության չորս աշխատակից՝ երեք տղամարդ եւ մեկ կին:

Սակայն դա էլ դեռ ամենը չէ. Աննա Հակոբյանը չի բավարարվել անվտանգության չորս աշխատակիցների ուղեկցումից եւ նրա հետ օգնական ևս շրջում է: Պարզվում է՝ դա էլ բավարար չէ. Ռաֆայել Քոթանջյանի հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար նրան ուղեկցում էր նաեւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Արա Խզմալյանը: Ստացվում է՝ վեց անձ ուղեկցում էր Աննա Հակոբյանին՝ հրաժեշտի արարողության մասնակցելու համար: Սակայն կային ժամանակներ, երբ նա շրջում էր միայնակ կամ մեկ թիկնապահով. այժմ նրան ուղեկցողների թիվը կտրուկ ավելացել է:

Մանրամասները՝ տեսանյութում