Search
Close this search box.

«Կապիկի ծաղիկը» հասավ Վրաստան

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության ազգային կենտրոնի տվյալներով՝ լաբորատոր հետազոտություններով, Վրաստանում հաստատվել է «կապիկի ծաղիկ» վիրուսի առաջին դեպքը․ տեղեկացնում է aliq.ge կայքը։

Ըստ կենտրոնի տվյալների՝ պացիենտը վարակվել է Եվրոպայում:

«Հիվանդն ունեցել է վիրուսի թեթև ձև և համապատասխան բուժումից հետո դուրս է գրվել բուժհաստատությունից։

Ուսումնասիրվել են նաև շփումները, և ոչ մի դեպքում կլինիկական նշաններ չեն հայտնաբերվել։

Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնը անհրաժեշտության դեպքում կշարունակի կասկածելի դեպքերի հետաքննությունը», — ասված է կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ։