Search
Close this search box.

Գերմանիայում ռեկորդային թվով բնակիչ է տարհանվել

Գերմանական Ֆրանկֆուրտ-նա-Մայնե քաղաքում բնակչության ռեկորդային տարհանում է իրականացվել՝ ամենախոշորը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր: Այս մասին հայտնում է Deutsche Welle-ը: Աղբյուրը նշում է, որ պատճառը եղել է Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած բրիտանական 1,8 տոննա քաշով ավիառումբը, որը այսօր՝ սեպտեմբերի 3-ին, առավոտյան հայտնաբերվել է Ֆրանկֆուրտ-նա-Մայնե քաղաքում: Հաղորդվում է, որ տարածքից տարհանվել է ռեկորդային՝ 60 հազար բնակիչ: