Search
Close this search box.

Լսելով Սարգսյան Սերժին, միանգամից հասկացա տաքսու «շոֆերի» և տաքսիստի տարբերությունը

Ավտոմեքենաս կայանեցի կայանման համար չարգելված վայրում: Չկար որևէ արգելող նշան կամ գծանշում: Մի տղամարդ մոտեցավ: Ամենայն հավանականությամբ, գողական էր: Ազդարարեց, որ կայանման վայրը նախատեսված է (՞) տաքսիների համար:

Հետաքրքրվեցի՝ արդյո՞ք ինքը տաքսիստ է: Նեղացավ, ասաց, որ «շոֆեր» է: Հետո ավելացրեց, որ տաքսու «շոֆեր» է: Խնդրեցի բացատրել տաքսու «շոֆերի» և տաքսիստի տարբերությունը: Բորբոքվեց, կրկին ասաց, որ ինքը տաքսիստ չէ՝ տաքսու «շոֆեր» է: Խնդիրը լիարժեք պատկերացնելու համար, հարցրեցի, թե ես ով եմ: Ասաց, որ «շոֆեր» եմ: Մի տեսակ շոյվեցի: Փաստորեն, ես և ինքը «շոֆերներ» ենք:

Երեկ, խոսելով ընդդիմության պայքարի արդյունքների մասին, Սարգսյան Սերժն ասաց, որ «վաղը չէ մյուս օրը ընդդիմության առաջնորդ Իշխան Սաղաթելյանից կլսեք, թե ինչ է ասվելու այդ մասին»:
Լսելով Սարգսյան Սերժին, միանգամից հասկացա տաքսու «շոֆերի» և տաքսիստի տարբերությունը: Փաստորեն, քննարկվող դեպքում, Սարգսյան Սերժը տաքսու «շոֆերն» է, իսկ Սաղաթելյան Իշխանը՝ տաքսիստը:
Ահա, այսպիսի բաներ:

Իրավապաշտպան Կարեն Հեքիմյան