Search
Close this search box.

Ուկրաինան կհաղթի այս պատերազմում․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շարունակում է պնդել է, որ իր երկիրն անպայման կհաղթի արդեն մոտ չորս ամիս տևող պատերազմում, որը Ռուսաստանն է սկսել:

Այս օրերին ռազմաճակատում առանցքային զարգացումները Սևերոդոնեցկի շրջանում են, որտեղ ծանրագույն մարտերում հիմնական զինատեսակը հրետանին է դարձել: Ռուսները փորձում են ամեն կերպ տիրանալ Սևերոդոնեցկին, որը վերածվել է ավերակների:

Դոնեցկի և Լիսիչանսկի գրավումը ռուսներին կընձեռի ամբողջ Դոնբասի վրա հսկողություն սահմանելու հնարավորություն:

Զելենսկին խոսել է նաև պարենի համաշխարհային ճգնաժամի մասին: Նա նշել է, որ Ռուսաստանն արգելափակել է Սև ծովի և Ազովի ծովի նավահանգիստները, և դրա հետևանքով Ուկրաինան չի կարողանում արտահանել հացահատիկ ու կենսական նշանակության այլ արտադրանք, որի կարիքն ունեն մեծ թվով երկրներ:

«Պարենի պակասը քաոս է առաջացնելու, սովը սպառնալու է Ասիայի և Աֆրիկայի երկրներից շատերին, տեսեք, թե ինչպես են այսօր շեշտակի աճում գները, և սա Ռուսաստանի գործողությունների ուղիղ հետևանքն է»,- ասել է Զելենսկին: