Search
Close this search box.

Դիմակավորված ու նռակով զինված անձը ավազակային հարձակում է գործել «Երևան Սիթիի» տարադրամի փոխանակման կետի վրա

Զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։

shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 22։45-ի սահմաններում նռնակով զինված ու դիմակավորված քաղաքացին Ծարավ Աղբյուր փողոցում մտել է «Երևան Սիթիի» տարածքում գործող տարադրամի փոխանակման կետ և սպառնալիքի տակ աշխատակցից հափշտակել խոշոր չափի գումար։

Շամշյանի տեղեկություններով՝ դիմակավորված ու նռակով զինված տղամարդը տարադրամի փոխանակման կետից հափշտակել է մոտ 4 միլիոն 500 հազար դրամ։